Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ____դարձավ_______

____խորհրդավոր____

____գաղտնիք____

____փորձեցի_____

  1. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

  1. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
    պարզ-

գեղեցիկ-տգեղ

երկար-կարճ

ուղիղ-ծուռ

  1. Տրվ-ած բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր:

  1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարցեր

բ/ նկար-նկարներ

դ/ մոլորակ-մոլորակներ

գ/ գառ-գառներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական

  1. Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

___տեսնել____                               ____տեսավ_____

___ընկնել____                               ____ընկավ____

___տխրել_____                              ____տխրեց____

  1. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
ենթակա        ___նա___

ստորոգյալ   ____օրորում էր____

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն:
     Սա ի՞նչ առարկա է:_____

 Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…_____

  1. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :

Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:

  1. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
    գեղեցիկ, այնքան զրնգուն
  1. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

  1. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.

Փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսնելով ինքնաթիռը, հարցրել էր, թե դա ի՞նչ առարկա է:

  1. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
    գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի

  1. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

Միշտ չէ, որ հարթ ճանապարհները տանում են լավ տեղ, պետք է հաղթահարել խոչընդոտներ։

Մայրենի 16-17

(Հովհանես Թումանյան) Մոծակն ու Մրջյունը

Գիժ մոծակի պարի ժամին

Զարկեց հանկարծ աշնան քամին,

Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պարում ու դալկանում…
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բանը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, ասավ, Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչե հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր

Ցնծալ-ուրախանալ

Դալկանալ-գունատվել

Ամբար-մթերք պահելու տեղ։

  • Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (2-3 առած):

Ով աշխատի, նա կուտի։

Ով ալարի, ոչ դալարի։

  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը ու կարմիրով ներկի՛ր:

       Մրջյուն, աշխարհհանկարծհամբուրել, զարթնել:

  1. Պատմի՛ր Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը։ 
  • Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:

Առակը ինձ սովորեցրեց աշխատասիրություն։

  • Գրի՛ր  գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ,  ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները:

Գիժ-խենթ

ժիր-աշխույժ

շեն-բարեկարգ

թշվառ-խեղճ

թուխ-մուք

ամբար-շտեմարան

սուգ անել-վշտանալ

պաղել-սառել

դալկանալ-գունատվել

  • Գրի՛ր  ժիր, սուսիկփուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառԵրի հականիշները:

Ժիր-ալարկոտ

Սուսիկ-փուսիկ-շատախոս

Աշխույժ-դանդաղաշարժ

Ծույլ-աշխատասեր

Լիքը-քիչ

Ուրախ-տխուր

Առողջ-հիվանդ

  • Առակից դո՛ւրս գրիր 10 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 10 ածական (ինչպիսի՞)։

Գոյական                           Ածական

               Ամբար                                 ծույլ

                Մոծակ                                 պարապ

                Մրջյուն                               ժիր

                Պաշար                                 անպետք                           

                Ուշք                                      դառը

                Միտք                                   թուխպ

                Տուն                                      սև

                Ճամփա                              ճահճոտ

                Ձմեռ                                     անհոգ

                Ամառ                                   աշխույժ

Գունավոր զատիկ

Լինում է, չի լինում մի զատիկ է լինում։ Այդ զատիկը շատ ծույլ է լինում, և մի օր զատիկը հանդիպում է մի մրջյունի, այդ մրջյունը շատ աշխատասեր է։ Զատիկն ասում է մրջյունին, որ ուզում է նրա պես աշխատասեր լինել։ Մրջյունը կախարդում է, բայց սխալվում է։ Զատիկը դառնում է գունավոր զատիկ։