Մայրենիի 3րդ ուսումնական շրջանի ամփոփում (փետրվար- մայիս)

 Ձեզ եմ ներկայացնում երրորդ ուսումնական շրջանի (փետրվար- մայիս ամիսների) ընթացքում իրականացրած մայրենիի նախագծերը։

Եղեգնուհին

Թեսթ 5, Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Առաջադրանքներ

Թեստ 8

Թեստ 9

Առավոտ

Ա. Լինդգեն. Մանչուկն ու Կառլսոնը (հատված)

Ճամբարային առաջին շաբաթվա ափոփում

Ես ճամբարում լավ օրեր եմ անցկացնում։ ճամբարում մենք լողում ենք, ջրային խաղեր ենք խաղում, զվարճանում ենք, հեծանիվ ենք վարում, մարզվում ենք, այդպես ինձ շատ է դուր գալիս ճամբարը։

Երևակայական պատմության հորինում-Վախենալու ծաղրածու

Լինում է չի լինում մի ծաղրածու է լինում։ Էս ծաղրածուն թվում է շատ լավն է, բարի, սիրալիր, բայց երեխաները սկսում էին նրանից վախենալ։ Երեխաների ծնողները չէին հասկանում, թե երեխաները ինչու էին վախենում։ Բայց հետո մինչև նրանք իմացան, որ դա իրականում բարի ծաղրածու չէ, նրանց երեխաները արդեն կորել էին։ Ծնողներն էլ պարզեցին, որ դա իրականում վախենալու վտանգավոր մարդասպան ծաղրածու է։ Բայց նրանք սխալվել էին ուղակի երեխաները ծաղրածուի հետ գնացել էին զբոսնելու և չգիտեմ ինչու ծնողների մտքում ինչպես էր հայտնվել այդպիսի միտք, և երեկոյան ծաղրածուն հետ վերադարձրեց երեխաներին։

Ա. Լինդգեն. Մանչուկն ու Կառլսոնը (հատված)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք; 

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են: 

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա: 

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում: 

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի: 

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում: 

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:  

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար: 

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա: 

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը. 

-Ռիկի՛, Ռիկի՛: 

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի: 

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաnչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ: 

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը: 

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի: 

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ: 

1.      Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
——————թռնել——————— 

——————կդարձնե՞ն———————
—————երբեք———— 

—————ամբողջ——— 

2.      Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/ —— սովորական -անսովոր————— 

բ/———փոքրիկ -մեծ——— 

գ/  ——սիրունիկ -տգեղ——
դ/———տխուր -ուրախ———

 

3.      Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ: 

———անուրախ———

 

4.      Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է. 

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել 

գ/վնասել 

դ/կաշկանդել

 

5.      Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով 

ա/ավարիա ——վթար—————
բ/աֆիցեր———սպա——————
գ/դիրեկտոր——տնօրեն————
դ/զիբիլ————աղբ———— 

6.      Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով: 


———աստղեր———
———քաղաքներ———
———փողոցներ———
———մարդիկ——— 

7.      Տեքստից դո՛ւրս գրիր չորս  բայ:
———ապրում է———

———տսնել———                     

———կարողանում է———

———հոտոտել էր———

             

8.      Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից: 

ա/ Ավելի լավ է դառը——— ճշմարտությունը ———քան քաղցր սուտը: 

բ/Դու ուրիշին օգնիր, ———Աստված——— էլ քեզ կօգնի: 

գ/Ամեն գործի վերջն է———գովելի———, բարձր ձայն կհանի: 

դ/դատարկ ———տակառ———: 

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

 

9.      Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:
                                  ———արևածաղիկ——— 

10.   Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
— Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:  ——————————————————————————————————————————————————————————————————————————————————— 

 

11.   Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
——— -Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:  ————————————————————————————————————————————————————————————————————————————————— 

 

12.   Նկարագրի՛ր Կառլսոնին:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է:

13.   Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
Ես չեմ ուզի լինել Մանչուկի փոխարեն, որովհետև Մանչուկը իրեն միայնակ էր զգում։
 

14.   Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
Մանչուկը երազում էր, որ նա շուն ունենար։

 

15.   Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:

Ես կուզեի, որ Մանչուկին շուն գնեին։

Մայրենի

Առավոտ

Մի անգամ հայրիկս, մայրիկս, եղբայրս և ես գնացել էինք Հանքավան։ Այնտեղ շատ գեղեցիկ էր բնությունը։ Մենք խաղացինք խոտերի մեջ, ման եկանք անտառում, գետի մեջ տեսանք լողացող գորտերին։ Ես և իմ եղբայրը բարձրացանք սարը։ Մենք խաղացինք, հոգնեցինք և գնացինք քնելու։

Առավոտյան ես արթնացա ծիտիկների ծլվլոցից։ Նրանք նստել էին իմ պատուհանի գոգին և անուշ ձայնով ծլվլում էին։ Ես կանգնած նայում էի ծիտիկներին և հիանում  նրանց անուշ ձայնով։ Չ էի ուզում նրանց մոտենալ, որպեսզի նրանք չթռչեին։

Գեղեցիկ էր առավոտը Հանքավանում։

Թեսթ 5, Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու: 

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ: 

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:  

– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ: 

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
————— տնօրենի —————— 

————— երգել ———————
————— առաջին—————— 

————— վերադարձ——— 

 2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը. 

 ա/ ստիպված
 բ/բարձրաձայն
 գ/ թախանձագին
 դ/ սառնասրտորեն  

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
ա/ մենակ        _______միայնակ ________

բ/  սաստիկ    ________ուժգին_________ 

գ/ նոր              _______թարմ_________ 

դ/ փոքր           ________պուճուր_________ 

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը. 

ա/ բնակարան – պարզ
բ/ դռնապան – բարդ
գ/ ունակություն – ածանցավոր
դ/ մայրիկ – ածանցավոր  

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.  


   ա/ լապտերների 

   բ/ ծափահարությունների 

   գ / աչքերում 

   դ/ դերասանուհին 

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.  

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
 դ/տեսարան-գոյական  

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին. 

_______տանել________             _______տանում էր_________ 

_______թողնել___________                    ________թողեց_____________ 

________հայտարարել____________                    __________հայտարարեց_____________ 

_______արտասվել_____________                    _________արտասվում______________ 

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը. 

    Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա      ________մայրիկը____________ 

ստորոգյալ    _______տանում էր_____________ 

9. Տեքստից դու՛րս գրիր  ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:
– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում ահա:   

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու:

11. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:
Չապլինն  իր առաջին ելույթի համար պարտական է իր մայրիկին։


12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:
Երբ մայրիկը հեռացավ բեմից։——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.  

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը  

14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.  

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել 

 բ/ անվերջ ծիծաղում էր  

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել  

դ/ ձանձրույթից հորանջում էր  

15. Ո՞րն էր  Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:  

Նա օժտված էր ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ: