Ա. Լինդգեն. Մանչուկն ու Կառլսոնը (հատված)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք; 

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են: 

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա: 

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում: 

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի: 

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում: 

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:  

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար: 

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա: 

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը. 

-Ռիկի՛, Ռիկի՛: 

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի: 

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաnչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ: 

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը: 

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի: 

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ: 

1.      Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
——————թռնել——————— 

——————կդարձնե՞ն———————
—————երբեք———— 

—————ամբողջ——— 

2.      Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/ —— սովորական -անսովոր————— 

բ/———փոքրիկ -մեծ——— 

գ/  ——սիրունիկ -տգեղ——
դ/———տխուր -ուրախ———

 

3.      Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ: 

———անուրախ———

 

4.      Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է. 

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել 

գ/վնասել 

դ/կաշկանդել

 

5.      Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով 

ա/ավարիա ——վթար—————
բ/աֆիցեր———սպա——————
գ/դիրեկտոր——տնօրեն————
դ/զիբիլ————աղբ———— 

6.      Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով: 


———աստղեր———
———քաղաքներ———
———փողոցներ———
———մարդիկ——— 

7.      Տեքստից դո՛ւրս գրիր չորս  բայ:
———ապրում է———

———տսնել———                     

———կարողանում է———

———հոտոտել էր———

             

8.      Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից: 

ա/ Ավելի լավ է դառը——— ճշմարտությունը ———քան քաղցր սուտը: 

բ/Դու ուրիշին օգնիր, ———Աստված——— էլ քեզ կօգնի: 

գ/Ամեն գործի վերջն է———գովելի———, բարձր ձայն կհանի: 

դ/դատարկ ———տակառ———: 

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

 

9.      Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:
                                  ———արևածաղիկ——— 

10.   Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
— Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:  ——————————————————————————————————————————————————————————————————————————————————— 

 

11.   Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
——— -Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:  ————————————————————————————————————————————————————————————————————————————————— 

 

12.   Նկարագրի՛ր Կառլսոնին:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է:

13.   Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
Ես չեմ ուզի լինել Մանչուկի փոխարեն, որովհետև Մանչուկը իրեն միայնակ էր զգում։
 

14.   Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
Մանչուկը երազում էր, որ նա շուն ունենար։

 

15.   Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:

Ես կուզեի, որ Մանչուկին շուն գնեին։