Առավոտ
Մի անգամ հայրիկս, մայրիկս, եղբայրս և ես գնացել էինք Հանքավան։ Այնտեղ շատ գեղեցիկ էր բնությունը։ Մենք խաղացինք խոտերի մեջ, ման եկանք անտառում, գետի մեջ տեսանք լողացող գորտերին։ Ես և իմ եղբայրը բարձրացանք սարը։ Մենք խաղացինք, հոգնեցինք և գնացինք քնելու։
Առավոտյան ես արթնացա ծիտիկների ծլվլոցից։ Նրանք նստել էին իմ պատուհանի գոգին և անուշ ձայնով ծլվլում էին։ Ես կանգնած նայում էի ծիտիկներին և հիանում նրանց անուշ ձայնով։ Չ էի ուզում նրանց մոտենալ, որպեսզի նրանք չթռչեին։
Գեղեցիկ էր առավոտը Հանքավանում։