
Եվրոպայի և Ասիայի սահմանը ձգվում է Կարայի ծովից Ուրալյան լեռների արևելյան ստորոտ՝ սահմանակցելով Նենեցյան ինքնավար օկրուգին և Կոմի Հանրապետությանը արևմուտքից և Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգին և Խանտի-Մանսիական ինքնավար շրջանին՝ արևելքից։
Այնուհետև սահմանը ձգվում է դեպի արևելք և արևմուտքում սահմանակից է լինում Պերմի երկրամասին, իսկ արևելքում՝ Սվերդլովսկի մարզին, ընդորում, Սվերդլովսկի մարզի հարավարևմտյան շրջանները մնում են Եվրոպայի կազմում։ Այս բաժանմամբ պայմանավորված սահմանագի մոտ կան «Ազիատսկայա» երկաթուղային կայարան և Ազիատսկայա գյուղ, որտեղ էլ գտնվում է կայարանը։
Չելյաբինսկի մարզում սահմանաբաժանման արդյունքում Եվրոպայում են մնում Աշինսկի, Կատաև-Իվանովսկի և Սատկինսկի մունիցիպալ շրջանները, ինչպես նաև մունիցիպալ շրջանների և քաղաքային համայնքների արևմտյան հատվածները, որոնք սահմանակից են Բաշկորտոստանին։ Օրենբուրգի մարզի մեծ մասը սահմանաբաժանման արդյունքում հայտնվել է Եվրոպայում։ Բացառություն են կազմում միայն արևելյան շրջանները։ Ձգվելով հարավ՝ դեպի Եվրոպայի կազմի մեջ են մտնում նաև Ղազախստանի Ակտյուբինսկի մարզը, որի տարածքում էլ սահմանը հասնում է մինչև Մուհոջարի լեռներ (Ուրալյան լեռների շարունակությունը Ղազախստանում) և Էմբա գետով դուրս գալիս դեպի Մերձկասպյան ցածրավայր, այնուհետև Կասպից ծովով դուրս է գալիս Կումա գետի ակունք, շարունակվում Կումա-Մանիչի իջվածքով դեպի Դոն գետ, այնուհետև դեպի Ազովի ծովի հարավային ափագիծ։
Եվրոպայի և Ասիայի հարավային սահմանը անցնում է Կերչի նեղուցով, Ղրիմի (Եվրոպա) և Թամանի թերակղզիներով (Ասիա)՝ Տուզլա կղզին թողնելով Ասիայում։