Լոռու մարզի քաղաքները

Լոռու մարզի մարզկենտրոնը Վանաձորն է (նախկինում կոչվել է Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), որն անցած դարասկզբին եղել է ոչ մեծ գյուղաքաղաք։ Որպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած։ Այժմ Վանաձորը Հայաստանի բազմաճյուղ արդյունաբերություն, ինչպես նաև կրթական, գիտական, առողջապահական, ու մշակութային հիմնարկների համեմատաբար զարգացած ցանց ունեցող կենտրոններից է, երկաթուղային ու ավտոխճուղային ճանապարհների կարևոր հանգույց։ Վանաձորը իր մարդաշատությամբ երկրի երրորդ քաղաքն է։
Ալավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը` «Մանես» պղնձաձուլական գործարանը։ Նա եղել է մետալուրգիայի ամենահզոր ձեռնարկությունը անդրկովկասում և տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/4 մասը։ 1980-ական թվականների վերջերին շրջակա միջավայրը աղտոտելու պատճառով արտադրությունը կանգնեցվեց։ Այժմ չի աշխատում։
1988 թվականի աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի արդյունաբերությանը։ Շատ գործարաններ ու ֆաբրիկաներ հիմնովին ավերվեցին։ Այժմ դրանց մի մասը վերականգնվում ու վերագործարկվում է։
Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը։
Լոոու մարզի քաղաքները․

Մարզկենտրոն ՎանաձորՎանաձոր
Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը և երկրի հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Բնակչությունը 82 800 մարդ (2015 թվական)[2]։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա։
Քաղաքային բնակավայր է 1924 թվականից։ 19291930 թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի (հետագայում՝ Կիրովական, այնուհետև Վանաձոր) առաջին հատակագիծը (ճարտարապետներ՝ Կարո ՀալաբյանՄիքայել ՄազմանյանԳևորգ Քոչար), որով նախատեսում էր քաղաքի տարածքն ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով՝ Դիմաց թաղամասում։ Մինչև 1935 թվականը կոչվել է Ղարաքիլիսա։ 1935 թվականի հունվարինՀայկական ԽՍՀ Կենտգործոկոմի նախագահությունը որոշում է հեղափոխական Սերգեյ Կիրովի հիշատակը հավերժացնելու նպատակով Ղարաքիլիսա քաղաքը վերանվանել Կիրովական։ 1939 թվականին գլխավոր հատակագծով (ճարտարապետներ՝ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը՝ զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր)։ 1949 թվականին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ՝ Հ. Դավթյան, Ռ. Գրիգորյան)։ 1950-ական թվականներին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ՝ Հայքի) հրապարակը՝ քաղաքի վարչակառավարչական կենտրոնը։ Անսամբլային կառուցապատման ուշագրավ նմուշներ են Տիգրան Մեծ պողոտան, Թումանյան փողոցըՇահումյանի հրապարակը՝ իր արհեստական լճերով, և քաղաքային կենտրոնական այգին։ 19-րդ դարում քաղաքում եղել է երկու եկեղեցի՝ կառուցված 1831 թվականին (1828 թվականի երկրաշարժից քանդված հին եկեղեցու տեղում) և 1895 թվականին (ռուսական եկեղեցին)։
Վանաձոր
Լոռու մարզի վարչական և տնտեսական մշակութային կենտրոնը։ Միկրոաշխարհագրական դիրքին բնորոշ է այն, որ գտնվում է Փամբակի և Բազումի լեռնաշղթաների միջև ընկած նեղ ու երկարավուն գոգավորությունում՝ Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում։ Քաղաքով են անցնում Թբիլիսի-Գյումրի երկաթուղին, ինչպես նաև մի քանի ավտոխճուղիներ։ Ծովի մակերևույթից բարձր է 1350 մ։ Քաղաքի միջով են հոսում ՓամբակՏանձուտ և Վանաձոր գետերը։ Քաղաքն ունի մեղմ, բարեխառն կլիմա։ Վանաձորը և նրա շրջակայքը հարուստ են հնագիտական հուշարձաններով։ Օրինակ՝ քաղաքի արևելյան մասում՝ Տանձուտ գետի աջ ափին (Դիմաց թաղամաս) գտնվել են վաղ բրոնզի դարաշրջանից (մեր թվարկությունից առաջ IV հազարամյակ) վաղ հայկական շրջանին (մեր թվարկությունից առաջ 6-5-րդ դարեր]]) վերաբերող բնակատեղիներ և այլ հուշարձաններ, որոնցից առանձնապես արժեքավոր են Թագավորանիստը և Մաշտոցի բլուրը՝ իրենց դամբարանաշտերով։ Ենթադրվում է, որ նախկին Ղարաքիլիսա (սև եկեղեցի) անվանումը թաթարական է և դրվել է XIII դարի սկզբին ներկայիս Վանաձորի հյուսիսային բլրի վրայի սև քարե եկեղեցու անունով։ Խաչատուր Աբովյանի վկայությամբ տեղացիները գաղթել են Երևանից։
Քաղաք Ալավերդի
Ալավերդի քաղաքը
Ալավերդու տարածքը միջին դարերում հայտնի է եղել Մանասգոմեր կամ Մանից Գոմ անվանումներով։ Սակայն պատմական այս վայրը գտնվում է այժմյան Ալավերդի քաղաքից հյուսիս արևելք, մոտ 10 կմ հեռավորության վրա։
Ալավերդի քաղաքի տարածքը բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այդ են վկայում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերված նյութերն ու հուշարձանները։ Այստեղ մշտապես բնակություն են հաստատել հայեր, որոնք կազմում են քաղաքի բնակչության գերակշռող մասը։ Բնակվում են նաև հույներ, որոնք տեղափոխվել են Պոնտոսից1770–ական թվականներին։ Քաղաքի բնակչությունն աճել է արդյունաբերության զարգացման, հետևաբար՝ քաղաքի զարգացմանը զուգընթաց։
Քաղաք Ախթալա
Ախթալա
Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թվականին և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում, որն Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքն ուղղափառ) եկեղեցի։ Խոսքը Ախթալայի եկեղեցու մասին է։ Ըստ Գանձակեցու՝ նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանե Ա-ի որդի, իշխան Ավագը (մահ. 1250 թ. Բջնիում
1970 թվականին Ախթալան ունեցել է 4430 բնակիչ։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ախթալա քաղաքն ունեցել է 2225, իսկ Առողջարանին կից գյուղը՝ 20 բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թվականի Ախթալա քաղաքն ունեցել է 2,4 հազար բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45 %, կանայք՝ 55 %։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 24%, աշխատունակները՝ 57 %, հետաշխատունակները՝ 19 %։
2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ քաղաքում ապրում է 2․100 բնակիչ։
Քաղաք Թումանյան
Թումանյան քաղաքը
Գտնվում է Դեբեդ գետի ափին՝ մարզկենտրոնից՝ 38 կմ հյուսիս-արևելք։ Քաղաքի կարգավիճակ ունի 1995 թվականից։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է երկրագործությամբ, իսկ մի մասը նաև արդյունաբերությամբ։
Տարածքում է Քոբայրի վանական համալիրը (Քոբայրավանք, 12-13-րդ դարեր), որի կազմում են Մարիամաշեն միանավը (1171), գլխավոր (12-13-րդ դարեր, երկուսն էլ՝ միանավ, թաղածածկ) և 13-րդ դարի թաղածածկ եկեղեցիները։

Քաղաք Շամլուղ
Շամլուղ
Հիմնադրվել է 1770 թվականին 1763 թվականին վրաց Հերակլ 2 թագավորի կողմից Լոռի հրավիրված և Ախթալայում բնակություն հաստատած հույն կապարագործ-հանքագործների կողմից։ Վերջիններս համոզվելով որ ցածր է Ախթալայի հանքերում պղնձի և արծաթի պարունակությունը գտնում են նոր հանքավայրեր և տեղափոխվելով 1770 թվականին հիմնում են Մադան(ներկայումս Ալավերդու վարչական կազմում) և Շամլուղ գյուղերը։
Հիմնադրվել է 1770 թվականին 1763 թվականին վրաց Հերակլ 2 թագավորի կողմից Լոռի հրավիրված և Ախթալայում բնակություն հաստատած հույն կապարագործ-հանքագործների կողմից։ Վերջիններս համոզվելով որ ցածր է Ախթալայի հանքերում պղնձի և արծաթի պարունակությունը գտնում են նոր հանքավայրեր և տեղափոխվելով 1770 թվականին հիմնում են Մադան(ներկայումս Ալավերդու վարչական կազմում) և Շամլուղ գյուղերը։
Շամլուղ քաղաքի վարչական կազմի մեջ են մտնում Բենդիկ և Վերին Ախթալա գյուղերը։ Վերջինս 1989 թվականին լքվել է ադրբեջանցիների կողմից և ներկայումս գրեթե անմարդաբնակ է։ Շամլուղի ազգաբնակչության փոփոխությունը.

Քաղաք Սպիտակ
Սպիտակ քաղաքը
Փամբակի գեղատեսիլ հովտում, Փամբակ գետի և նրա Փամբիջուր վտակի ափերին տարածված Սպիտակ քաղաքը մինչև 1949 թվականը կոչվել է Համամլու։ Կլիման բարեխառն է, մեղմ ձմեռով, չափավոր տաք ամառով։ Տարեկան տեղումների միջին քանակը 439 մմ է։
Սպիտակը ծովի մակարդակից բարձր է 1650 մ։ Սպիտակը գտնվում է ՎանաձորԳյումրի և Վանաձոր-Երևան ավտոմոբիլային մայրուղիների խաչմերուկում, Փամբակի հովտում, Փամբակ գետի և դրա վտակ Ջրաշենի ափերին, ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա։ Հեռավորությունը մարզկենտրոնից 19 կմ է, իսկ մայրաքաղաքից` 97 կմ։
1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով 11 անց 41 րոպե 22, 7 վրկ. Սպիտակում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որից ամենաշատը տուժեց Սպիտակն իր գյուղերով։ Երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում 9 բալ էր։ Վայրկյանների ընթացքում այն կործանեց քաղաքի մեծ մասը։ Փլվեցին բազմաթիվ դպրոցներ, գործարաններ և բնակելի շենքեր։ Ընդհանուր բնակելի մակերեսի ավելի քան 90%-ը փլվել էր։[12] Երկրաշարժը տեղի էր ունեցել աշխատանքային օր, որի պատճառով շատ դպրոցականներ և աշխատավորներ մահացան։ Սպիտակը տվեց շատ զոհեր։ Սպիտակցին երախտագիտությամբ է հիշում բարի կամքի բոլոր երկրներին ու ժողովուրդներին, սփյուռքի մեր հայրենակիցներին, անհատ մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր իրենց անգնահատելի օգնությունն ու աջակցությունը բերեցին երկրաշարժի հետևանքների վերացման, ավերված քաղաքի վերականգնման գործին։
Բարեկամ ժողովուրդների օգնությամբ վեր հառնած Սպիտակն այսօրվա իր տեսքով, թաղամասերի անվանումներով ժողովուրդների բարեկամության իրական խորհրդանիշ է:

Քաղաք Ստեփանավան
Ստեփանավան
Քաղաքը գտնվում է Ձորագետի հովտում, գետին հարակից հարթավայրի վրա, Բազումի լեռնաշղթայից հյուսիս։ Հեռավորությունը Երևանից 144 կմ է, Վանաձորից՝ 30 կմ։ Ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա։
Ստեփանավան քաղաքը դարերի պատմություն ունի։ Դեռևս մ. թ.ա. 2-րդից 1-ին դարերում Ստեփանավանն իր շրջակայքով կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը և մտել է Արտաշեսյան թագավորության մեջ։ Մ.թ. 1-ից 4-րդ դարերում եղել է Արշակունյաց թագավորության կազմում։ 385 թ.-ին Մեծ Հայքի բաժանումից հետո Տաշիր գավառի մեջ մնացել է հայկական մարզպանության կազմում։ 10-րդ դարում եղել է պատմական Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյանների) թագավորության մայրաքաղաքը՝ Լոռե բերդաքաղաքով։ Դավիթ Անհողինի (989-1048 թթ.) օրոք Կյուրիկյանների թագավորությունը հզորացավ և ընդլայնեց թագավորության տարածքները, իսկ Ստեփանավանի տարածքը “Լոռե” անվանումով կազմեց թագավորության կալվածքի մի մասը։
Քաղաք Տաշիր
Տաշիր
Հիմնադրվել է 1844 թ. Ռուսական Կայսրության կառավարության կարգադրությամբ Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուսների կողմից և Կովկասի փոխարքայի անունով կոչվել է Վորոնցովկա։ 1935 թ այն վերանվանվել է հեղափոխական գործիչ Կալինինի անունով և կոչվել Կալինինո։ 1961 թ. դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1983 թ դասվել է Հայաստանի քաղաքների շարքին։ Տաշիր է վերանվանվել 1991 թ. Տաշիր գավառի անունով։
Քաղաքը տեղակայված է Երևան – Թբիլիսի ավտոճանապարհի վրա՝ հարթավայրում, ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։ Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը, դպրոցի և դպրոցական գույքի վերանորոգումը, ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, փողոցների գիշերային լուսավորության հարցը։ Առաջնային են համարվում նաև մշակութային կոթողների վերանորոգումը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s