Օձուն գյուղ

Օձունը Հայաստանի ամենահայտնի գյուղերից է։ Այն գրավում է ճանապարհորդներին, նախ և առաջ, իր դիրքով։ Գյուղը գտնվում է Դեբեդի կիրճի ձախակողմյան սարահարթին։ Հյուսիսից այն շրջապատում է Վիրահայոց լեռնաշղթան, հարավարևելքից` Գուգարաց լեռները, հարավից` Բազումի լեռները։ Գյուղ տանող ճանապարհն անցնում է ձորի ոլորաններով, մի փոքր վտանգավոր է, բայց այնտեղից գեղեցիկ տեսարաններ են բացվում։ Իսկ այստեղի արևածագերն ու մայրամուտներն անմոռանալի են։

Вид на село Одзун

© CC BY-SA 4.0 / JI-ELLE / ODZOUN-VUE GÉNÉRALE (CROPPED, RESIZED AND COLOR CORRECTED)Вид на село Одзун

Սակայն աշխարհագրական դիրքից բացի, Օձունը հետաքրքրական է նաև իր հնությամբ։ Այն Տաշիրի հնագույն բնակավայրերից է, միջնադարում մշակութային կենտրոնն է եղել։

Օձունն Ամենայն Հայոց կաթողիկոս (718-728թթ) Սուրբ Հովհաննես Իմաստասերի (Հովհաննես Գ Օձնեցի) ծննդավայրն է։ Նա հայ հոգևորականության ամենաանվանի ներկայացուցիչներից է եղել։ Հենց նա է գրել իր տեսակի մեջ առաջին հայկական եկեղեցու կանոնների հավաքածուն։ Սակայն կաթողիկոսի ամենամեծ վաստակն այն է, որ Հայաստանում արաբական տիրապետության ժամանակ նա կարողացել է կանխել քրիստոնյաներին բռնի հավատափոխ անելու ընթացքը։

Одзунский монастырь, Армения

© SPUTNIK / ASATUR YESAYANTSОдзунский монастырь, Армения

Օձունը հայտնի է նաև նույնանուն վանքով, որը գտնվում է գյուղի կենտրոնում` բարձունքի վրա ու ցանկացած կետից երևում է։ Ավանդության համաձայն` I դարում Թովմաս առաքյալը Օձուն է հասել ու ապագա եկեղեցու տեղում օծել է երկու եպիսկոպոսի ու հինգ քահանայի։ Բնակավայրի անվանումն առաջացել է հենց «օծել» բառից։ Հայտնի է, որ Թովմաս առաքյալն իր հետ էր բերել Քրիստոսի բարուրաշորը, որն ըստ ավանդության, թաղված է Սուրբ Աստվածածնի եկեղեցու խորանի տալ։

Одзунский монастырь, Армения

© SPUTNIK / ASATUR YESAYANTSОдзунский монастырь, Армения

IV դարում հին եկեղեցու վայրում Գրիգոր Լուսավորիչը միանավ բազիլիկ եկեղեցի է կառուցել։ Հետագայում Հովհաննես Օձնեցին վերակառուցել է այն, ու եկեղեցին ներկայիս տեսքն է ստացել։

Read more: https://armeniasputnik.am/tourism/20190718/19654623/hayastani-hyusisi-tesarjan-vayrery.html

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s