X—XIII դարերի միջնադարյան համալիրը, որը գտնվում է Դեբեդի կիրճի վերևի սարահարթի վրա, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցանկում ու միջնադարյան Հայաստանի խոշորագույն հոգևոր ու մշակութային կենտրոններից է։ X-XI դարերում այս համալիրիր միաբանության անդամների թիվը հասնում էր 500-ի։ Նրանց շարքում կային գիտության ու մշակույթի գործիչներ։ Սանահինին կից գրչատուն կար, որտեղ դպիրներն ու գրիչները մատյաններ էին արտագրում։

© CC BY-SA 4.0 / MARCIN KONSEK / LIBRARY AND ST. GRIGOR CHAPEL (CROPPED, RESIZED AND COLOR CORRECTED)Книгохранилище и часовня Св. Григора монастырского комплекса Санаин
Համարվում է, որ վանքը կառուցվել է այն վայրում, որտեղ դեռ IV դարում Գրիգոր Լուսավորիչը խաչքար էր տեղադրել։ Դա սուրբ Աստվածածին առաջին վանքն էր։ Սակայն Սանահինի ամենամեծ հուշարձանը Ամենափրկիչ եկեղեցին է։ Այս եկեղեցու հիշարժան գլխավոր պատկերներից մեկը եկեղեցու մանրակերտը ձեռքերում պահած Կյուրիկե ու Սմբատ արքաների քանդակն։

© CC BY-SA 3.0 / HANS / THE 10TH CENTURY ARMENIAN MONASTERY OF SANAHIN IN ARMENIAЦерковь Аменапркич монастырского комплекса Санаин
Արժե նշել, որ Սանահին գյուղը հայտնի է նաև նրանով, որ ըստ որոշ հետազոտողների, այստեղ է ծնվել Սայաթ Նովան
Read more: https://armeniasputnik.am/tourism/20190718/19654623/hayastani-hyusisi-tesarjan-vayrery.html