Ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա, երկու գետերի միախառնման վայրում գտնվող քաղաք-ամրոցից միայն փլատակներ են մնացել։
Բերդը հիմնվել է X դարում։ Միջնաբերդը ինը հեկտար տարածք է զբաղեցրել ու պաշտպանվել է մոտ 200 մետր երկարություն ունեցող բերդապարսպով, որի երկայնքով խրամ (ջրով լցված պաշտպանական փոս) է եղել։
Հայաստանի հարավի զբոսաշրջային գանձերը. հատուկ հետաքրքրասերների համար
Միջնաբերդի շուրջ տարածվող քաղաքը մոտ 30 հեկտար է զբաղեցրել։ Այն նույնպես պարսպապատ է եղել։ Այժմ դրանից միայն հիմքի մնացորդներն են մնացել։ Պեղումների արդյունքում այստեղ XI-XIII դարերի երկու բաղնիք են հայտնաբերել։

© SPUTNIK / ARPI BEGLARYANКрепость Лори, Армения
Տեղակայված լինելով մարդաշատ առևտրային ճանապարհների վրա՝ Լոռի բերդը եղել է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր բնակավայրերից մեկը։ Ծաղկուն ժամանակներում քաղաքը մոտ 10 հազար բնակիչ է ունեցել։
Ֆանտաստիկ գեղեցկություն. հայ նկարչուհին զարդարել է Պալացո Կոնտարինին. լուսանկարներ
Այս վայրը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն իր պատմությամբ, այն նաև աշխարհագրական առումով է շատ հրապուրիչ. Լոռի բերդի փլատակների մոտից հիանալի տեսարան է բացվում դեպի խորունկ ձորը
Read more: https://armeniasputnik.am/tourism/20190718/19654623/hayastani-hyusisi-tesarjan-vayrery.html