Ճարտարապետական համալրը գտնվում է Դեբեդի կիրճի մեկ այլ սարահարթի վրա։ Այս վայրի պատմությունը պաշտոնապես սկսվում է X դարից, երբ այստեղ կառուցվել է Պղնձահանք բերդը։ Այն Տաշիր-Ձորագետի թագավորության համար ռազմավարական կարևորություն ունեցող պաշտպանական կառույց էր։ Երկու դար անց` 1188 թվականին, Կյուրիկյանների տոհմից Մարիամ արքայադստեր հրամանով բերդում Սուրբ Աստվածածնի եկեղեցի է կառուցվել։

© SPUTNIK / ASATUR YESAYANTSХрам Святой Богородицы в Ахтале, Лорийская область Армении
Հատկանշական են այս եկեղեցու որմնանկարները, որոնք 960 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեն։ Դրանք թվագրվում են XIII դարով։ Որմնանկարներն իրենց մակերեսով և սյուժեների հարստությամբ աննախադեպ են ոչ միայն Հայաստանի, այլև կովկասյան տարածաշրջանի համար։

ИЗ ЛИЧНОГО АРХИВА ЗАРУИ АКОПЯНФрески церкви Тигран Оненц в Ани
Սուրբ Աստվածածնի եկեղեցու հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա։ Խորանի գմբեթային հատվածում պատկերված է գահին նստած Աստվածածինը` փոքրիկի հետ։ Սակայն Աստվածամոր դեմքը վնասված է։ Պատմությունը վկայում է, որ XIV դարում Լենկթեմուրը վանք է մտել ու տեսել է, որ այնտեղ մարդ չկա։ Բայց այդ պահին հանկարծակի մանկան լաց է լսվել։
Պատմական արդարությունը վերականգնվել է. Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին
Լենկթեմուրը հասկացել է, որ եկեղեցում թաքստոց կա։ Ի դեպ, այդ թաքստոցը մինչ այժմ էլ պահպանվել է։ Սակայն զորապետին այդպես էլ չի հաջողվել գտնել դրա մուտքը։ Նա հրամայել է իր զինվորներին կրակ բացել եկեղեցու վրա։ Արդյունքում Աստվածամոր դեմքը վնասվել է, սակայն եկեղեցին կանգուն է մնացել։

ИЗ ЛИЧНОГО АРХИВА ЗАРУИ АКОПЯНФрески церкви Тигран Оненц в Ани
Բանն այն է, որ եկեղեցին չորս կողմից զարդարված է խաչի տեսք ունեցող հարթաքանդակներով, իսկ ամենամեծը գտնվում է արևելյան կողմում։ Այդ խաչի մեջտեղը դատարկ է։ Ըստ լեգենդի` հրանոթից արձակված գունդը կպել է խաչի մեջտեղին ու հետ է մղվել` պահպանելով եկեղեցին։

ИЗ ЛИЧНОГО АРХИВА ЗАРУИ АКОПЯНФрески церкви Ти
Read more: https://armeniasputnik.am/tourism/20190718/19654623/hayastani-hyusisi-tesarjan-vayrery.html