Հոկտեմբերի 29
Տեսադասեր՝
- 4-1 դասարան՝ հոկտ. 29` ժամը 10:00
- 4-2 դասարան՝ հոկտ. 29` ժամը 11:00
Հորինի՛ր աշնանային մի սիրուն հեքիաթ: Հեքիաթդ նկարի՛ր ու վերնագրի՛ր:
Անգի՛ր սովորիր նաև Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
- Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:
Խաշամ-Աշնանը ծառերից թափված տերևներ։
Անհամարձակ–ոչ համարձակ
Որոտալ–դղրդալ
Կծկվել–կուչ գալ
- Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
Մշուշ–մառախուղ
Շղարշ-քող
Քամի–հողմ
- Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
ամպ
4. Կարդալիս՝
ա) ի՞նչ գույներ ես տեսնում,
Աշնան
բ) ի՞նչ ձայներ ես լսում:
Քամու ձայներ եմ լսում