Պարապմունք 19
Դասարանական և տնային առաջադրանքներ․
1․ Երեք արկղում կա 127կգ խնձոր։ Առաջին արկղում կա 12կգ-ով ավելի, քան երրորդում։ Երկրորդում կա 8կգ-ով պակաս, քան երրորդում։ Որքա՞ն խնձոր կա արկղերից յուրաքանչյուրում։
Լուծում
127-12+8=123
123:3=41
41-8=33
41+12=53
Պատասխան՝ 53կգ, 33կգ, 41կգ
2․ Երեք թվերի գումարը 5418 է։ Առաջին թիվը 333-ով մեծ է երրորդից։ Երկրորդ թիվը 444-ով փոքր է երրորդից։ Որո՞նք են այդ թվերը։
5418+333+444+333 =6528
6528:3=2176
2176-333=1843
1843-444=1399
Պատասխան՝ 2176, 1399, 1843
3․ Տատիկը գուլպաներ գործելու համար օգտագործեց 140մ թել՝ կապույտ, կարմիր և սպիտակ գույների։ Կապույտը 25մ-ով երկար էր կարմիրից։ Սպիտակը 14մ-ով կարճ էր կարմիրից։ Յուրաքանչյուր գույնից քանի՞ մետր թել է օգտագործել տատիկը։
140-25=115
115+14=129
129:3=43
43+25=68
43-14=29
Պատասխան՝ կարմիր 43մ, կապույտ 68մ, սպիտակ 29մ
4․ Երեք թվերի գումարը 3456 է։ Առաջին թիվը 345-ով մեծ է երկրորդից, իսկ երկրորդը 612-ով փոքր է երրորդից։ Որո՞նք են այդ թվերը։
3456-345=3111
3111-612=2499
2499:3=833
833+345=1178
833+612=1445
Պատասխան՝ 1178, 833, 1445
5․ Երեք պարկերում կա 135կգ ցորեն։ Առաջինում կա 15կգ-ով ավելի, քան երկրորդում , իսկ երկրորդում՝ 12կգ-ով պակաս, քան երրորդում։ Որքա՞ն ցորեն կա յուրաքանչյուր պարկում։
135-15=120
120-12=108
108:3=36
36+15=51
36+12=48
Պատասխան՝ 51, 36, 48