Թվերի դասավորում նվազման և աճման կարգով

Դասարանական առաջադրանքներ

1․ Թվերը դասավորել նվազման կարգով։

  • 485, 5, 487, 1478, 658

1478, 658, 487, 485, 5

  • 648, 478, 1584, 158647

158647, 1584, 648, 478

  • 55432, 6875, 436, 55429, 6869, 412, 99, 222222, 8

222222, 55432, 55429, 6875, 6869, 436, 412, 99, 8

2 Թվերը դասավորել աճման կարգով։

  • 4784, 348, 4789, 14

14, 348, 4784, 4789

  • 147, 14, 1854, 256478, 147651

14, 147, 1854, 147651, 256478

3 Առաջին ծորակով 1 ժամում ջրավազան կարող է լցվել 1450լ ջուր, իսկ երկրորդով՝ 2 անգամ քիչ։ Որքա՞ն ջուր կարող է ջրավազան լցվել 1 ժամում երկու ծորակներով միաժամանակ։

Լուծում

1450:2=725

1450+725=2175

Պատասխան՛  2175 լ ջուր

Տնային առաջադրանքներ

1 Թվերը դասավորել նվազման կարգով։

  • 14, 2, 5, 147, 47

147, 47, 14, 5, 2

  • 1458, 6587, 148758, 159654

159654, 148758, 6587, 1458

2 Թվերը դասավորել աճման կարգով։

  • 11, 9, 458647, 147147

9, 11, 147147, 458647

  • 678, 158, 14013, 18

18, 158, 678, 14013

Թվերի համեմատում

Դասարանական առաջադրանքներ

1Համեմատի՛ր

  • 385 < 4589
  • 22024 < 22316
  • 653214 < 653231
  • 35647 = 35647
  • 385 < 4589
  • 22024 < 22316
  • 653231 = 653231
  • 120024 < 119924

 2Աստղանիշները փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս անհավասարություն։

  • 288<295
  • 5712<57882
  • 7235>7743
  • 723578>723948
  • 7412>7424

3 Զբոսաշրջիկները առաջին օրում անցան 20 կմ ճանապարհ, որը 5 անգամ քիչ է երկրորդ օրվա անցած ճանապարհից։ Որքա՞ն ճանապարհ են անցել զբոսաշրջիկները այդ երկու օրում։

20:5=4

Տնային առաջադրանքներ

1  Համեմատի՛ր

  • 35 < 589
  • 22424 < 45316
  • 7534 < 25321
  • 145647 < 351447
  • 55385 < 55458
  • 258788 < 258789
  • 44784 = 44784
  • 147682 > 47816

2Աստղանիշները փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս անհավասարություն։

  • 6507>654
  • 52785<52815
  • 406754<40654

Սեպտեմբեր 25

Սեպտեմբերի 25

1.Կարդա՛ (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Օրան – Քաղած հացահատիկի խուրձ։

Պաղել – Սառչել, սառույց դառնալ, սառցանալ, սառցային զանգվածի վերածվել:

Հևալ –Արագ-արագ և ընդհատաբար շունչ քաշել, հեթհեթալ:

Մարմանդ – Մեղմ, հանդարտ: Մարմանդ քամի:

Դալուկ – Դժգույն, գույնը գցած, գունատ:

3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

Առավոտ- լուսաբաց

Արև- Արեգակ

Քող – շղարշ

Քուն – նինջ

Մշուշ – մառախուղ

Քամի – հողմ

Ժիր – աշխույժ

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

վար եկան – իջան

շար եկան – շարվեցին

բուք արավ – ցրտեց

սուգ արավ – սգեց

շող կապեց – փայլեց

մաղ տալով – մաղել

շաղ տալով – շաղել

փախ տալով – փախնել

կախ տվալ – պատեց

ցիր եկան – ցրվեցին

5. Ընտրի՛ր բանաստեղծական  6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:

Սեպտեմբերի 22-25

Տնային առաջադրանքների փաթեթ

Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով

1․ Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։

  • 24-20+4
  • 267-200+60+7
  • 3254-3000+200+50+4
  • 10201-10000+200+1

2 Կարգային միավորների գումարը գրի՛ր թվի տեսքով։

  • 2‧100000+4‧100+5‧1=200405
  • 8‧10000+3‧1000+2‧10=83020
  • 4‧100000+3‧10000+2‧1000+7‧100+4‧10+5‧1=4320745

3 Գրի՛ր այն թիվը, որը կազմված է միայն՝

  • 5 հազարյակից, 2 հարյուրյակից -5200
  • 4 հարյուրհազարյակից և 3 տասնյակից -400030

4․ Որքանո՞վ կփոքրանա 34581 թիվը, եթե նրա գրության երրորդ կարգում գրված թվանշանը փոխարինենք 2-ով։

34581-34281=300

Թվերի կցագրում

5 Որքանո՞վ կմեծանա 18 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 4 թվանշանը։   418-18 մեծանում է 400-ով

6 Որքանո՞վ կմեծանա 487 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 3 թվանշանը։   3487-մեծանում է 3000-ով

Моя подруга

У меня есть подруга. Ее зовут Лили. Мы с ней  учимся в одной школе. У Лили длинные светлые волосы. Она очень добрая и красивая. Мы с ней очень хорошие подруги. Я всегда могу на неё положиться.

«Ճանապարհ» Կոմիտաս

Կարդա՛ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի  բառերը:

սողալ  –  Փորով գետնին քսվելով՝ գետնի վրա քարշ գալով շարժվել՝ գնալ:

բուսնելՍերմից ծիլ արձակել, կանաչել:

 թևավորԹևեր ունեցող:

 անհուն-Հուն չունեցող:

3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ  բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :

ճանապարհ  – ուղի

4.Paint-ով  նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:

5. Բանաստեղծությունը  սովորիր  անգիր: