ԵՐԿՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՍ ԴԵՊԻ ԼՈՒՍԻՆ
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Ժառանգություն-ունեցվածք, հարստություն
արտևանունք-աչքի թարթիչի մազը
արգան-ստեղնաշարով երաժշտական գործիք
կռնատակ- թևի տակը
գահավորակ-մեծ ու փափուկ բազմոց
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը.
Ճանապարհորդ, oդ, օդ, տաք, էժան, խորհրդակցել, պառկել, շնորհակալություն, կռնատակ, ընկույզ, արտևանունք
- Գտի՛ր նշված բառերի հոմանիշները(նույն իմաստն արտահայտող)
Ազգական-բարեկամ
Համաձայնել-համամիտ լինել
Հնարել-հորինել
Կտուր-տանիք
Խորհրդակցել-կարծիք հարցնել
Նիզակ-տեգ
Փայլուն-պսպղուն
- Գտի՛ր նշված բառերի հականիշները(հակառակ իմաստն արտահայտող)
Հարուստ-աղքատ
Ճշմարտություն-սուտ
Մերժել-համաձայնել
Վաճառել-գնել
Դատարկ-լիքը
Հսկա-թզուկ
- Գտիր 10 ածանցավոր բառ, առանձնացրու՛ արմատներն ու ածանցները: Արմատներով կազմիր նոր բառեր:
Ազգական-ազգ-ական, ազգուտակ
Ժառանգություն-ժառանգ-ություն, թագաժառանգ
Անպատճառ-ան-պատճառ, պատճառել
Զարմանալի-զարմանք-ալի, զարմանահրաշ
Սարսափելի-սարսափ-ելի, ահուսարսափ
Վերջապես-վերջ-ապես, վերջին
Երկրային-երկիր-ային, երկրագունդ
Ամենաբարձր-ամենա-բարձր, բարձրահասակ
Բոլորովին-բոլոր-ովին, շուրջբոլոր
Ճշմարտություն-ճշմարիտ-ություն, ճշմարտախոս