Արտասովոր եղջերուն

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:
Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:
Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:
Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:
Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:
Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:
Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:
Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:
Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:
Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:
Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:
Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

ամրակազմ- ամուր կազմվածքով

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ճանապարհ, քաղցր, վայրկյան

  1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Հրաշք – հրաշալիք
Ճանապարհ – ուղի
Իսկույն -անմիջապես
Ամուր  -պինդ
Բուսնել – աճել
Խոշոր –մեծ

  1. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

Հրացանը թափահարեց եղջերուն  թնդաց, բայց միայն գլուխը:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն թափահարեց միայն գլուխը։

Նշան անկենդան բռնեցի, գետնին արձակեցի, և եղջերուն ընկավ:

Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ։

  1. Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է:

Իմ կարծիքով կենդանիներին սպանելը վատ բան է։

  1. Շարունակիր պատմությունը: Հորինիր շարունակությունը, նկարիր Paint-ով, ապա սարքիր հեքիաթի գիրք power pont-ով կամ տեսանյութի ձևով՝ կցելով նկարներն ու տեքստը

Անտառի կենդանիները

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել։ Շուրջս վազվզում էին կենդանիները՝ նապաստակը, շունը, եղջերուն։ Որսորդը նշան էր բռնել և ուզում էր կրակել եղջերվին։ Ես իսկույն իջա մահճակալից և խնդրեցի որսորդին չկրակել խեղճ կենդանուն։ Եղջերուն ուրախ թռչկոտելով վազեց անտառի խորքերը։

 

Եղջերու

Արտասովոր եղջերուն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s