Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:
- Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:
Ես կուզեի ստեղծել մեքենա, որը ժամանակը հետ կտար։
- Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:
մեծ, երկար, իսկական, հետաքրքիր
- Պատմության գոյականներն առանձնացրու՛, նրանց ածականներ ավելացրու՛ և բառակապակցություններ ստացի՛ր(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):
գիտնական-մեծ գիտնական
տարի-նոր տարի
անցք-փոքր անցք
փորձ-պարզ փորձ
նավ-գեղեցիկ նավ
պանիր-դեղին պանիր
առավոտ-լուսավոր առավոտ
իրիկուն-մութ իրիկուն
ամիս-ցուրտ ամիս
անձրևանոց-երկար անձրևանոց
գրքեր-հետաքրքիր գրքեր
ջրաներկ-գունավոր ջրաներկ
ծով-կապույտ ծով
ջուր-մաքուր ջուր
գույն-խառը գույն
գյուտարար-խելացի գյուտարար
մազեր-խուճուճ մազեր
ձեռք-սպիտակ ձեռք
լուսին-պայծառ լուսին
մեքենա-մարդատար մեքենա
գնացք-բեռնատար գնացք
բրնձահատիկ-փոքրիկ բրնձահատիկ
կիլոմետրեր-երկար կիլոմետրեր
կոշիկներ-մաշված կոշիկներ
բաներ-հետաքրքիր բաներ