Փոթորիկ

ՓՈԹՈՐԻԿ

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:

Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:

Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:

Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:

Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:

Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:

Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին և գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:

– Բարեբախտաբար, – կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետև այդ թագավորը շատ խիստ մարդ էր և կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:

Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց:

– Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:

Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Խարիսխ- Ծովի հատակին կառչող ճանկավոր հարմարանք

Փութ- Ծանրության ռուսական չափ =16,3 կգ

Մժեղ- Փոքրիկ երկթևանի միջատ

Բարեբախտաբար-  Բարեբախտ կերպով

 

  1. Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:

Եղանակը հրաշալի էր:

Առավոտյան եղանակը շատ հրաշալի էր։

Փոթորիկ բարձրացավ:

Ուժեղ փոթորիկը երկինք բարձրացավ։

Ժողովուրդը ուրախացավ:

Խեղճ ժողովուրդը շատ ուրախացավ։

  1. Դուրս գրի՛ր հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի:

Օրինակ՝ անտառներ-անտառ

Դաշտեր-դաշտ

Ծովեր-ծով

Օվկիանոսներ-օվկիանոս

Արկածներ-արկած

Ամպեր-ամպ

Ծառեր-ծառ

Արմատներ-արմատ

Ճյուղեր-ճյուղ

Բնակիչներ-բնակիչ

Գյուղացիներ-գյուղացի

 

  1. Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր և լրացրո՛ւ աղյուսակը:
Ինչպիսի՞ Ի՞նչ Ի՞նչ է անում
Խեղճ Արկած Լողանում է
Զարմանալի Արմատ Բարձրանում է
Խիստ Ճյուղ Տրորում է
Հսկա Օվկիանոս Աճում է
Չքավոր փոթորիկ Ուրախանում է

 

  1. Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր: Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր և հրապարակիր բլոգում:

«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին» , «Ելակի ծառերի անտառում»

Ելակի ծառերի անտառում

Լինում է, չի լինում մի գյուղ։ Այդ գյուղի անտառում կային շատ փարթամ ծառեր, որոնց վրա աճում էին ելակներ։ Այդ գյուղի մարդիկ շատ էին սիրում ուտել ելակ։ Նրանք գյուղն անվանում էին ելակի գյուղ։

 

ելակ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s