«Կապույտ զատիկը»

Լինում է չի լինում մի զատիկ է լինում։ Էս զատիկը ապրում է մի փոքրիկ բնում, և մի օր մի աղջիկ գալիս է և գտնում նրան։ Աղջիկը  տանում է իր տունը թաքուն պահելու։ Մի քանի օր հետո զատիկը կորում է։

Մի օր էլ նորից մի մարդ է գտնում և պահում։ Մի օր էս զատիկը նորից փախչում է և գնում կորում, և այդպես չորս անգամ զատիկը կորում է, և իրեն անծանոթ մարդիկ են գտնում և տանում պահում իրենց տանը։ Զատիկը, վերջապես, գտնում է իր տունը և այդօրվանից նա ապրում է իր բնում։ ԵՎ երբ ինքը քնած է լինում իր բնում մի կապույտ հրեշտակ գալիս է և զատիկին կախարդում է և ինքը դառնում է կապույտ գույնի և նրան ասում են «Կապույտ Զատիկ»։

zz