Ջաննի Ռոդարի
Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
– Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
– Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
– Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
– Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
– Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:
Հարցեր և առաջադրանքներ
- Դեղինով նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Թոթվել- թափահարել
Զանազան- Տեսակ-տեսակ
Խրճիթ- Տնակ
- Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս: Ինչուիկը տարօրինակ հարցեր էր տալիս, որովհետև գուլպաները թարս էր հագել։
- Քեզ համար ի՞նչն է ձանձրալի: Պարապ մնալը։
- Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:
ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Չգիտեմ
բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի: Չգիտեմ
գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: Բեղերն աճում են դեմքի վրա։
դ. – Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ամպերը ձեռքեր չունեն։
ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի: Մորուքն էլ է դեմքի վրա աճում։
- Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:
Հուսահատվել, նամականիշ, գարեջուր, հարցասեր, թարսերես։
- Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող ածականները:
Տարօրինակ, սովորական, թարս, զանազան, նոր-նոր, երկար, ճիշտ, զարմանալի։
- 7. Գտի՛ր գոյականները, նրանց հատկանիշներ՝ ածականներ ավելացրու:
Գեղեցիկ տղա,
տարօրինակ Հարցեր
բարի Մարդիկ
մեծ դարակներ
փոքր սեղան
լավ հայտնագործություն
թարս գուլպաներ
խելացի ինչուիկ