Ղազարոս Աղայան
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
…
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
…
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
…
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
…
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Հարցեր և առաջադրանքներ
- Կապույտով ներկված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի’ր:
Օրինակ՝
կպցնել-ամրացնել
շինել-կառուցել
ավերակ-քանդված
սնուցել-կերակրել
հափշտակել-գողանալ
կրկին-նորից
- Ծիծեռնակն ի՞նչ էր անում:
Ծիծեռնակը երգում էր և բույն էր շինում։
- Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:
Ծիծեռնակը աշխատասեր էր։
- Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:
- Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
Ի՞նչ | Ի՞նչ էր անում |
Ծիծեռնակ | Երգում էր |
Բույն | Շինում էր |
Ձագ | Հիշում էր |
շյուղ | Կարկատում էր |
թշնամի | Կպցնում էր |
ավերակ | Սնուցում էր |
Ճամփա | Գտնում էր |
Տարի | Հափշտակում էր |
Վերադարձ |
- Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:
Աշխատասեր Ծիծեռնակը
Կար- չկար մի (ինչպի՞սի) աշխատասեր ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում (ի՞նչ անել) բույն շինել: Մի անգամ նա որոշեց (ի՞նչ անել) նորոգել և կարկատել հին բույնը։ Ծիծեռնակը սիրում էր երգելով աշխատել։ Ծիծեռնակը բնում պահում էր իր ձագուկներին և կերակրում նրանց։